Միլենա Մարգարյան Արևմտյան դպրոց 5․2 դասարան

Հնս 01

Հեղինակ՛, Սոնա Փափազյան

Զբոսանք Արատեսում

31 мая 2026 г.

Խոտաբույսերի հավաք Արատեսում

Անկախության տոնը՝ Սմբատաբերդի բարձունքին #travel #mountains #горы #բլեյանիդպրոց

Մենք գնացինք Վայոց ձոր և հանդիպեցինք Արփա գետը որը հասում էր դեպի Արաքս , հետո մենք գնացինք և բարձրացանք Սմբատաբերդ այդ տևեց 1:30 ժամ։ Հետո մենք գնացինք Արատես մենք այն տեղ մարզվում էինք և պարում ։

Մյս 26

(Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Մյս 25

Անուն Ազգանուն- Միլենա Մարգարյան

Ջոկատի անուն-ԲյուրԱկն

Ջոկատավար-Սոնա Փափազյան

Երկարօրյա ծառայություն- Ասյա Ծատրյան օգտվում եմ

Տրանսպորտ- Ես չեմ հաճախում

Ընտրությամբ գործունեություն-

Ծրագիր

Ճամբարային օրակարգ

09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք

09:30 -14:00` ճամբարային նախագծեր

12:00-12:30` ընդմիջում

14:00-17:00` երկարացված օրվա տարատարիք ճամբար

Ծրագիրն ըստ օրերի՝

Ջոկատի ներքին կարգապահական կանոններ՝

  1. Չօգտագործի վիրավորական բառեր
  2. Պահպանի ջոկատում և լաբորատորիայում մաքրությունը
  3. Գոռալով խոսելը խստիվ արգելվում է
  4. Առանց զգուշացնելու ջոկատը լքել չի կարելի
  5. Ջոկատում բոլորը մեկ են, մեկը բոլորի համար
  6. Պարտաճանաչ հետևել մեյլերին
  7. Մաստակ ծամել չի կարելի
  8. Հեռախոսով չենք խաղում
  9. Հեռախոսը օգտագործում ենք միայն ծրագրեր սովորելու համար
  10. Օրվա ամփոփումները պարտաճանաչ տեղադրում ենք բլոգում
  11. Անհամբերությունը չի խրախուսվում ջոկատում

Ծրագիր․

Լողի օրեր՝ 
Չորեքշաբթի- 11։05-11։45
Ուրբաթ-11։05-11։45
————————————
Մարմնակրթություն
Ուրբաթ-12։55-14։20
——————————
Հետաքրքրաշարժ մայրենի
Երկուշաբթի- 11:05-11:45
————————————
Ճամբարային տեխնոլոգիա- Նարեկ Հակոբյան
Երեքշաբթի- 12։00-12։40
Չորեքշաբթի-12։00 -12։40
Ուրբաթ- 12։00-12։40
—————————————
Ճամբարային երգ-պարուսուցում—Սեդա Թևանյան
—————————————
Մայիսի 25-29

Մայիսի 25, երկուշաբթի
Օրվա գույնը՝կանաչ, գալիս ենք կանաչ շապիկներով, անպայման արևապաշտպան գլխարկով
09։00-09։20- Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-11։00- Ճամբարականների ողջույն, հաշվառում
Լոգոների ստեղծում, կարգախոսի մշակում, ճամբարային տարածքի բարեկարգում-գեղեցկացում, ընթերցանություն, ազգային բակային խաղեր՝ թաշկինակ, դրոշակ
լաբորատորիա ճամբարային միջավայրի ստեղծում, պատրաստվում ենք Արատես եռօրյա ճամփորդության
11:05-11:45- Հետաքրքրաշարժ մայրենի
11:55-12:40- Հեքիաթի ընտրություն, բեմադրության մշակում՝ կրտսեր ընկերների համար
12։55-13։35-Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների հստակեցում, հայրենագիտական-հայագիտական խաղ-վիկտորինա
հայրենագիտական ռեբուսներ

Մայիսի 26-28Արատես եռօրյա ճամփորդության

Հունիսի 1, երկուշաբթի

Օրվա գույնը՝ կանաչ, գալիս ենք մեր կանաչ շապիկով, չենք մոռանում արևապաշտպան գլխարկը, շշով ջուրը, լողազգեստը

09։00-09։20- Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-09։30- Ճամբարականների ողջույն, հաշվառում
09։30-10։00- Արատեսյան ամփոփումներ
10։00-11։00- Սեղանի ինտելեկտուալ խաղեր
11։00՝ Կոմիտասյան պատվաստ․ Մարմարյա սրահ- 4-րդ դասարանցիներ
11:05-11:45- Հետաքրքրաշարժ մայրենի -Գոհար Բալջյան
12։00- 12։40- Ընթերցանություն
12։55-13։35- Հետաքրքիր հարցաշար- ուսումնասիրում ենք՝ որտեղի՞ց է ծագել Հունիսի 1-ը նշելու անհրաժեշտությունը, տեսագրում հետաքրքիր զրույց այդ մասին

Հունիսի 2, երեքշաբթի

Օրվա գույնը՝ կապույտ, չենք մոռանում արևապաշտպան գլխարկը, շշով ջուրը, լողազգեստը

09։00-09։20- Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-09։30- Ճամբարականների ողջույն, հաշվառում
10։00- Ազգային ավանդական խաղերը Բախշյան այգում
11։00-Ընթերցանություն
12։00-12։40-Ճամբարային տեխնոլոգիա- Նարեկ Հակոբյան
12։55-13։35- Էստաֆետային խաղեր, Օրվա ամփոփում
*հիշեցում՝ վաղը բերել լողի հագուստ և մարմնակրթության հագուստ

Հունիսի 3, չորեքշաբթի
Օրվա գույնը՝ դեղին/նարնջագույն, չենք մոռանում արևապաշտպան գլխարկը, շշով ջուրը, լողազգեստը

09։00-09։20- Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։20-09։30- Ճամբարականների ողջույն, հաշվառում
09։30-10։40- Լուսանկարչական-նկարչական պլեներ, պիկնիկ՝ գնացքի գծերի մոտ
11։00-11։55- Լող
12։55-14:20- Մարմնակրթություն

Հունիսի 4, հինգշաբթի
Օրվա գույնը՝ կարմիր, չեք մոռանում արևապաշտպան գլխարկը
09։00-09։20- Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։30- 13։35- Ճամփորդություն —Հայրենագիտական, լուսանկարչական քայլք Երևանով

Հունիսի 5, ուրբաթ
Օրվա գույնը՝ սպիտակ, չեք մոռանում արևապաշտպան գլխարկը
09։00-09։20- Առավոտյան ընդհանուր պարապմունք
Մուլտֆիլմի դիտում-քննարկում-Նվիրական երազանք
11։00-12։00- Լող
12։00-12։40 -Ճամբարային տեխնոլոգիա
13։00-13։35- Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելքների քննարկում, բակային խաղեր Բախշյան այգում
*երկուշաբթի օրվա համար հիշել բերել 300 դրամ

Մյս 21
Մյս 21

  • Նշիր ճամփորդության ընթացքում ամենակարևոր երեք կետերը, որոնք պարտադիր են սեբաստացի ճամփորդի համար։ Ավտոբուսում հաց չուտել, չաղմկել և չխաղալ
  • Թվարկիր այն մարզերը, տեսարժան վայրերը, որտեղ հասցրել ես լինել։ Սևանալիճ, Գյումրի
  • Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, ճամփորդելիս։ Այո
  • Կարողանու՞մ ես ճամփորդական նախագծով աշխատել, google map-ով ճանապարհային քարտեզ գծել։ Մեկ օրինակ դիր այստեղ։ Ոչ
  • Ներկայացրե՛ք  յուրաքանչյուր ամսվա աշխատանքը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ , Անի, Ճամփհորդություն պատմական Հայաստանով, «Սասնա Ծռեր», Արհեստները Հայաստանում, Հայոց մայրաքաղաքները, Իմ արմատները, Սասնա Ծռեր Մեծ Մհեր, «Սասունցի Դավիթ» 3-րդ ճյուղ, Սասնա Ծռեր. Փոքր Մհերի և Ագռավաքարի մասին, Դասարանում կատարվելիք աշխատանք ՝, Ծաղկազարդ, Զատիկ, Ինչպես ես տոնեցի զատիկը, Արտաշեսյաններ, Բագրատունյաց արքայատոհմ, Արշակունիներ, Հայաստանի Հանրապետության լեռները, Հայաստանի գետերը։

Մյս 20
Մյս 19

Շնչառական համակարգը ձեր օրգանիզմն ապահովում է թթվածնով և հեռացնում է ածխաթթու գազը։

Շնչառական համակարգի խնդիրները կարող են նվազեցնել ձեր թոքեր հասնող թթվածնի քանակը, որն իր հերթին կարող է բերել ինքնազգացողության վատացման։

Շնչառական համակարգի բաժինները

Ձեր շնչառական համակարգը կազմված է հետևյալ օրգաններից՝

  • քիթ
  • ըմպան (ֆարինքս)
  • կոկորդ (լարինքս)
  • շնչափող (տրախեա)
  • բրոնխներ (ճյուղավորվում են շնչափողից և աստիճանաբար նեղանում՝ վերածվելով բարակ բրոնխիոլների)
  • թոքեր։

Աջ և ձախ թոքերը գտնվում են ձեր կրծքավանդակում և պաշտպանված են կողերով։ Դուք շնչում եք՝ կծկելով ձեր միջկողային մկանները և կրծքավանդակի հատակը կազմող ստոծանին (դիաֆրագմա)։ Սա առաջացնում է կրծքավանդակի ընդարձակում՝ քթով և վերին շնչուղիներով ներքաշելով օդը դեպի թոքեր։

Ձեր թոքերում օդը մտնում է փոքր օդախորշեր, որոնք կոչվում են ալվեոլներ։ Ալվեոլի պատին սերտորեն հպվում են ամենաբարակ արյունատար անոթները՝ մազանոթները։ Թթվածինն ալվելներից տեղափոխվում է դեպի արյան հուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ արյան հունից դեպի ալվեոլներ։ Արտաշնչելիս դուք ալվելոներում կուտակված ածխաթթու գազը վերին շնչուղիներով և քթով հեռացնում եք ձեր օրգանիզմից։

Շնչառական հիվանդություններ

Շնչառական հիվանդություններն ախտահարում են շնչուղիները և թոքերը։

Այս հիվանդությունները կարող են ունենալ կարճատև (սուր) կամ երկարատև (քրոնիկ) ընթացք։ Ախտանիշները կարող են ներառել՝

  • շնչարգելություն, հևոց կամ խզզոցներ
  • մշտական, նոր ի հայտ եկած կամ փոփոխված հազ
  • կրծքավանդակի ցավ, որը սովորաբար ի հայտ է գալիս, երբ ախտաբանական գործընթացի մեջ ներգրավվում է նաև թոքերը արտաքինից ծածկող թաղանթը՝ թոքամիզը (պլևրա)
  • հազ արյունով, լորձով կամ խորխով։

Ծանր շնչառական խանգարումները կարող են առաջացնել քրոնիկ հիվանդություններ կամ մահ։

Ինչպե՞ս ձեր շնչառական համակարգը պահել առողջ

Ձեր շնչառական համակարգը (և մասնավորապես՝ թոքերը) առողջ պահելու համար՝

  • մի՛ ծխեք
  • խուսափեք շրջակա միջավայրի վնասակար գործոններից, ինչպիսիք են ծուխ, փոշի և քիմիական նյութեր
  • կանոնավոր կերպով զբաղվեք ֆիզիկական վարժանքներով, ցանկալի է գերբեռնված փողոցներից հեռու վայրերում (նախապես բժշկից տեղեկացեք, թե ձեր ընդհանուր առողջական վիճակի պայմաններում ինչ ծանրաբեռնվածության ֆիզիկական ակտիվությունն է առավել օգտակար և քիչ ռիսկային)
  • կանոնավոր կերպով լվացեք ձեր ձեռքերը, որ կանխարգելեք վարակները
  • սնվեք առողջ՝ սննդանյութերով և վիտամիններով հարուստ մթերքներով
  • շատ խմեք հեղուկներ, հատկապես՝ ջուր
  • փորձեք ձեր բնակարանում աճեցնել ալերգիա չհարուցող բույսեր
  • պահպանեք հիգիենայի կանոնները և մաքուր պահեք ձեր ձեռքերը
  • ձեր բժշկի հետ խորհրդակցեք ամեն տարի գրիպի դեմ պատվաստանյութ ստանալու հարցի մասին։
Մյս 19

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:

Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:

Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:

Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:

Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:

Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:

Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:

Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:

Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:

Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:

Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:

Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ, որոնց տևողությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են.

1. Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում:

2. Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում:

3. Ընդհանուր դադարը, տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում:

Ուշադրություն

Այսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0,4 վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է:

Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը մեկ րոպեում կծկվում է 70−75 անգամ: Սրտի բարձր աշխատունակության պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը:

Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250−300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև 2000 սմ³:

Մյս 19
  • Բլոգում տեղադրիր մաթեմատիկա բաժնի հղումը: https://milenamargaryan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/ Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Միջին
  • Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը, ձեր պատասխանը/ Կատարում եմ ծնողների հետ։
  • Նշել մաթեմատիկայի ֆլեշմոբների մասնակցության մասին։ Ես չեմ մասնակցել այս ամսվա ֆլեշմոբին։ Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Առաջին։ Ֆլեշմոբի առաջադրանքները ո՞ւմ հետ եք սիրում քննարկել։ Մայրիկի
  • Մասնակցե՞լ եք 3-րդ ուսումնական շրջանի բոլոր մաթեմատիկական նախագծերին։ Միջին։ Տեղադրեք նախագծերի արդյունքների հղումները։ Նախագիծ իմ էլեկտրոնային խնդրաագիրք
  • Նշել, թե ո՞ր նախագիծն է ամենից շատ դուր եկել և ինչու։ Նախագիծ իմ էլեկտրոնային խնդրաագիրք, որովհետև այս նախագծի ժամանակ ես ինձ զգում եմ դասատու
  • Ի՞նչ անհատական մաթեմատիկայի նախագիծ կառաջարկեք։
  • Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծերի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։
  • Մաթեմատիկայից ստացած գիտելիքները կկարողանաք օգտագործել առօրյայում և շրջապատում։ Այո։ Մի քանի օրինակով ներկայացրեք։ Խանութում
  • Սիրո՞ւմ եք մասնակցել մաթեմատիկայի գործանական պարապմունքներին և ինչո՞ւ։ Այո, շատ հետաքրքիր է։ Ի՞նչ ես սովորել այդ պարապմունքների ժամանակ։ Ծավալ, շրջանագիծ, ուղանկյունանիստ, նիստ, կոտորոկներ (բաժանում, հանում, բազմապատկում, գումար), խառը թիվ (բաժանում, հանում, բազմապատկում, գումար)։
  • Ի՞նչ նոր ծրագրեր ես սովորել մաթեմատիկայի դասերին։ Geogebra.org/classic
  • 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 3-րդ ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը: 7
  • Ընտրիր մաթեմատիկայի քեզ ամից դուր եկած թեման և ներկայացրու ինքնաստուգման թեստի կամ ուսումնական խաղի միջոցով:
  • Եթե բացթողում ունես, ապա լրացնելու համար քեզ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ: 3 ժամ։ Անպայման լրացրու բացթողումներդ:
  • ի՞նչ կավելացնես մաթեմատիկայի հաշվետվությանը։
Մյս 15

Задание 10

Posted in Ռուսերեն           No Comments »

1.Задайте вопросы к выделенным словам.

Полетели пчёлки к яблоньке. К чему

По крыше дома тяжело застучал крупный дождь. По чему Паук по паутине долез до ветки орешника. По чему

Мальчику нравились насекомые: стрекозы, кузнечики… Кому нравились По небу плывут лёгкие облака. По чему

Ветер по морю гуляет и кораблик подгоняет. По чему

2.Прочитайте текст. Напишите ответы на вопросы.

Летом Миша с другом жил на даче. Они помогали дедушке. С дедушкой они работали в поле и

на огороде. Друзья часто ходили на озеро ловить рыбу. Вечером они возвращались домой с богатым уловом. Дома из рыбы варили уху.

1. С кем жил Миша на даче? С другом

2.С кем они работали в поле? С дедом

3.Куда ходили друзья? Ловить рыбу

4.С чем они возвращались домой? С уловом

3.Прочитайте и подумайте, почему от Гены спрятались грибы? Выпишите выделенные слова и поставьте к ним вопросы.

Однажды ребята пошли в лес за грибами. Гену с собой они не взяли. Он деревья ломал, в птиц из рогатки стрелял. Вернулись ребята с полными корзинами. Гена позавидовал ребятам. Схватил самую большую корзинку и побежал в лес. Под кустом он нашёл рыжик. Вырвал его с корнем и бросил его в корзинку. Под ёлкой н увидел старый белый гриб. Гена наступил на гриб ногой ж зашагал дальше. Испугались грибы и спрятались от Гены.

В лес-куда  Гену-кого стрелял- что делал Гена-кто  большую-какую Под кустом-где Вырвал-что сделал гриб-что спрятались-что сделали 

4.Спишите предложения, раскрывая скобки.

Павлик мечтал встретиться (с кем?) с (волшебником).

Он вернулся домой (с чем?) с (победой, подарком, цветком).

Маша была довольна (чем?) (встречей, подарком).

Родители гордились (кем?) (сыном, сестрой).

5.Впишите окончания существительных. Устно поставьте к ним вопросы.

1.         Сладко пахло клубникой….., земляникой……          , малиной…… Чем пахло

2.         За речкой…..     тянутся широкие поля. За чем

3.         Мы с бабушкой…..       вместе сажали рассаду. А Катя ходила с подруг…..     по саду. С кем

4.         Всё небо затянуло большой тучей……   Небо затянуло чем      .

5.         Самолёт летит над пустыней     . Над чем

6.Впишите окончания существительных и вопросы к ним.

За домом (  за чем     ) был большой сад с фруктовыми деревьями.

Мороз разукрасил лес снегом….       и инеем……      . (     чем   )

Весёлая речка покрылась льдом……           . (     покрылась чем    )

С болота несёт холода…..    и туманы……  . (    что      )

Собака охотника стоит под деревом…..       (  чем        ) и

смотрит на добычу.

Вечером я с приятелем…   (   с кем       ) сидел в парке.